«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ինչքան էլ քլնգեք Նիկոլին, նախկինում Նիկոլին ատամներով պաշտպանող ու այսօր էլ հոշոտել ցանկացող մտավորականներ, դու՛ք եք մտել այս ժողովրդի մեղքի տակ ու չեք մաքրվելու

Ինչքան էլ քլնգեք Նիկոլին, նախկինում Նիկոլին ատամներով պաշտպանող ու այսօր էլ հոշոտել ցանկացող մտավորականներ, դու՛ք եք մտել այս ժողովրդի մեղքի տակ ու չեք մաքրվելու
17.05.2023 | 23:03

Երբ կիսագրագետ ժեխն էր ատամներով պաշտպանում Նիկոլին, ինչ-որ տեղ բնական էր` կիսագրագետ էին, էշը ձիուց չէին ջոկում:

Ներում եմ դրանց:

Բայց իրենց մտավորական համարող ժեխերին ներել չեմ կարողանում, թեկուզ այսօր նրանք ամենակատաղի հականիկոլի դերում են հանդես գալիս:

Նրանք լվացին կիսագրագետ ժեխերի ուղեղները, այնտեղ ամրապնդելով, թե իբր իրենք շատ լավ են ճանաչում Նիկոլին: Նիկոլը ազնիվ է, սկզբունքային է, փրկելու է երկիրը:

Հիմա ինչքան էլ քլնգեք Նիկոլին, նախկինում Նիկոլին ատամներով պաշտպանող ու այսօր էլ հոշոտել ցանկացող մտավորականներ, դու՛ք եք մտել այս ժողովրդի մեղքի տակ ու չեք մաքրվելու:

Ես ձեզ չեմ կարող ներել ու մոռանալ:

Մտավորականն իրավունք չունի նման հարցերում սխալվելու, իսկ այսօրվա ձեր նիկոլաքլնգոցին ավելի զզվելի է նրան նախկինում գովերգելուց:

Սվետլանա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Մեկնաբանություններ